2023 թվականի «Ուսուցչի ազգային մրցանակ» մրցույթի լավագույն տասնյակի անունները հայտնի են։
Լավագույն ուսուցչի ազգային մրցանակ 2023-ի դափնեկիրը հայտնի կդառնա ուսուցիչների միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին։ Մրցույթի գլխավոր հովանավոր «Գուդավաձե-Պատարկացիշվիլի» հիմնադրամը դափնեկրին 15 հազար լարի դրամական պարգև կտա, իսկ «Լիբերթի բանկը» կպարգևատրի լավագույն տասնյակի մնացած անդամներին.
«Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ի տասնյակում ընդգրկված է նաև Ռադիոնովկա գյուղի հանրային դպրոցի հայազգի ուսուցչուհի Մանուշակ Մկրտչյանը։ Լավագույն տասնյակի անունները ներկայացնում ենք ստորև․
- Մանուշակ Մկրտչյան,
- Նանա Գոգատիշվիլի,
- Ինա Իմեդաշվիլի,
- Նինո Նիպարաշվիլի,
- Մարինե Կվարացխելիա,
- Նինո Փսուտուրի,
- Թամար Ցանավա,
- Քամրան Ափանդիև,
- Լելա Ծուրծումիա,
- Նեստան Խորխոմելիձե։
Ուսուցչի ազգային մրցանակը սահմանվել է 2017 թվականի մայիսի 13-ին՝ կրթության կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։