Վրաստանի «Ավտոմեքենաների տեսչական մարմինների ասոցիացիա»-ի նախագահ Վաժա Իորդանիշվիլին ասել է, որ ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկումը հավանաբար կսկսվի սեպտեմբերից:
Ըստ Edison Research-ի հետազոտության՝ բնակչության 90 տոկոսը կողմ է Եվրամիությանն անդամակցությանը, 10 տոկոսը՝ դեմ։
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում հարձակվել են գրող Լևան Բերձենիշվիլիի վրա։
Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հայտարարություն է տարածել, ըստ որի` գրող Լևան Բերձենիշվիլիի վրա հարձակումը կտրականապես անընդունելի է։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ ՈՒԵՖԱ-ի Մ-21 Եվրոպայի առաջնության շրջանակներում հունիսի 21-ին, 24-ին և 27-ին Բորիս Պաիճաձեի անվան ազգային մարզադաշտի մերձակայքում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր, այժմ անազատության մեջ գտնվող Նիկա Գվարամիային ներում շնորհի, ապա դա նշանակի, որ ինքը համամիտ է Գվարամիայի գնահատականին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Emaar Properties-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարի հետ։
Հունիսի 19-ին Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատում (ТПП) տեղի է ունեցել Ռուսաստան-Վրաստան խորհրդի նիստ:
Դեպի Ռուսաստան գինու մատակարարման ցուցանիշով Վրաստանն առաջին տեղն է զբաղեցնում:
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի հուլիսից սոցիալապես անապահով երեխաներին ամսական կտրամադրվի 200 լարի՝ 150 լարիի փոխարեն։
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ստորագրահավաք է իրականացնում Լաշա Արսենիձեի արարքին գնահատական տալու նպատակով։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի ողջ տարածքում ճանապարհային ենթակառուցվածքների ասֆալտապատումն ակտիվորեն շարունակվում է:
Շարունակվում է Աբուլ-Կարտիկամ ճանապարհի շինարարությունը, այս փուլում կառուցվում է 4048 մետր երկարությամբ ճանապարհ՝ Աբուլ գյուղից դեպի Կարտիկամ գյուղ ուղղությամբ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8,36 մլրդ դոլար, ինչը 18,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։