«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ստորագրահավաք է իրականացնում Լաշա Արսենիձեի արարքին գնահատական տալու նպատակով։
«Նամակ ենք ստացել, որտեղ մի շարք քաղաքացիներ իրենց ստորագրություններով դիմել են մեզ, որպեսզի արձագանքենք 2023 թվականի մայիսի 14-ին Լաշա Արսենիձեի կատարած արարքին, պահանջել են ձեռնարկել համապատասխան միջոցներ` պաշտպանելու մեր օրինական շահերը և ստիպել Լաշա Արսենիձեին պատասխան տալ իր անբարոյական պահվածքի համար և նույն սոցիալական ցանցերով ներողություն խնդրել հայ ազգից», — հայտարարել էր ՀԿ-ն։
Տեղեկության համաձայն՝ այս նախաձեռնության կողմնակիցները, անկախ իրենց ազգությունից, կարող են այցելել գրասենյակ ժամը 11:00-ից մինչև 20:00-ը։
Գրասենյակի հասցեն` Իսանի, Ածկուրի փող. 9(4ա)։ Միաժամանամ նաև նշված գրառման մեկնաբանություններում կարող եք հայտնել ձեր կարծիքը «მომხრე» բառով։
ՀԿ-ն տեղեկացնում է նաև, որ հունիսի 18-ին Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակում հավաքվել են հարյուրավոր ստորագրություններ։
Նախատեսվում է ստորագրահավաք իրականացնել Թբիլիսիի տարբեր թաղամասերում նույնպես, նաև` նախաձեռնությունը չի սահմանափակվելու մայրաքաղաքով։