Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, լաբորատոր ուսումնասիրությամն համաձայն, Սև ծովի ջրի որակն ամբողջ պարագծով նորմայի սահմաններում է։
Ըստ հաղորդագրության, ԵՄ ծովային ռազմավարության շրջանակային հրահանգով՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կատարելագործում է մոնիտորինգի համակարգերը, և այս փուլում արդեն ձեռք են բերվել ժամանակակից լաբորատոր սարքավորումներ, որոնց օգնությամբ կարելի է բարձր ճշգրտությամբ որոշել կոնկրետ աղտոտիչները։
«Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ամեն ամիս 9 կայաններում վերահսկում է Սև ծովի ջրի որակը՝ դրանով իսկ որոշելով հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, ներառյալ աղիությունը, ինչպես նաև ջրում լուծված թթվածնի և բիոգեն տարրերի պարունակությունը։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության իրականացրած լաբորատոր ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծովի ջրի որակն ամբողջ պարագծով գտնվում է նորմայի սահմաններում»,- հայտնել են գործակալությունից:
«Կախովկա» ՀԷԿ-ի պայթյունի հետևանքները Սև ծովի վրացական մասում