Վրաստանի դատախազության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին չափահաս անձանց կողմից սեռական բռնության է ենթարկվել 31 դեռահաս:
Ըստ դատախազության՝ նշված բռնության դեպքերը քննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով:
140-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար պատիժը 7-ից 9 տարի ժամկետով ազատազրկումն է, իսկ երկրորդ մասի դեպքում` հանցանքը խմբով կամ կրկնակի կատարումը, նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում:
Բացի 140-րդ հոդվածից, քրեական օրենսգրքում կան մի քանի այլ հոդվածներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են անչափահասի հետ սեռական հարաբերություններին կամ բռնության սպառնալիքին, ինչպես նաև անչափահասի հետ սեռական բնույթի այլ գործողություններ կատարելուն: