Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայից Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ռուսական կողմից կռվող ևս մեկ զինվոր է զոհվել:
Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա Աիվեանհո Տեխովը երկար ժամանակ լրագրող է աշխատել դե ֆակտո հանրապետության, այսպես կոչված, պետական «ԻՌ» հեռուստատեսությունում։ 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, նա մեկնել է մարտի դաշտ կռվելու: Ընդգրկվել է «Փոթորիկ-Օսեթիա» կամավորական գումարտակում, որը համալրված է Հարավային և Հյուսիսային Օսիայից ժամանած կամավոր զինվորներով։
Ի դեպ, Հարավային Օսիայում վերջին երկու շաբաթվա ընթացքում Տեխովն արդեն երրորդ մարտիկն է, որ զոհվել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելիս։
Շրջող լուրերի համաձայն՝ ռուս-ուկրաինական պատերազմում Հարավային Օսիայից 30 մարտիկ է զոհվել: