Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Emaar Properties-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարի հետ։
Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացման ընթացքը։
Նշենք, որ կոնկրետ նախագծեր ուսումնասիրելու նպատակով ընկերության ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ այցելել են Վրաստան։
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է Emaar Properties-ի՝ երկրում ներդրումներ կատարելու ցանկությունը, փոխանցում է Վրաստանի կառավարությունը։
Նշենք՝ Emaar Properties-ը անշարժ գույքի զարգացման բազմազգ ընկերություն է, որը հիմնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ընկերությունն ունի ավելի քան 30 միլիարդ ակտիվներ ամբողջ աշխարհում և գործում է Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում: