Հունիսի 16-ին Թբիլիսիի Դիդի Դիղոմի (Մեծ Դիղոմի) թաղամասում անհետացած 11-ամյա Մարիամին մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքերից հետո՝ գիշերը գտել են:
Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):
Նշենք նաև, որ դեռահասի գտվելու լուրը հաստատել է նաև նրա հորեղբայրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան անվնաս է։
Ուշագրավ է, որ իրավապահների հետ մի քանի ժամ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև հազարավոր քաղաքացիներ։ Դեռահասի անհետանալու լուրը լայն տարածում էր գտել նաև վրաստանյան սոցիալական ցանցերում:
Լրացուցիչ մանրամասներն այս պահին ճշտվում են: