Վրաստանում հունիսի 16-ին բարձր ջերմային ֆոնին կպահպանվի անձրևոտ եղանակ, տեղ-տեղ՝ կայծակով, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և բարձրադիր գոտիներում կլինի +26, +31 աստիճան։ Հունիսի 17-ին եղանակը կբարելավվի, իսկ հունիսի 18-ից կրկին անձրևային եղանակ է սպասվում։
Վրաստանի արևելյան շրջաններում տեղ-տեղ հնարավոր է հորդառատ անձրև և կարկուտ։
Մայրաքաղաք Թբիլիսիում սպասվում է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան։