Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը կասեցրել է «Ամբասադոր Բաթումի Այլենդ» ՍՊԸ-ի արհեստական կղզու կառուցման հետ կապված հայտի քննարկումը՝ ընկերությանը խնդրելով լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։
ՍՊԸ-ն ծավալուն հայտարարություն-զեկույցով գործակալությանը դիմել է 2023 թվականի մայիսի 29-ին: Գործակալությունը նշել է, որ ներկայացված փաստաթղթերը պարզաբանման կարիք ունեն:
Գործակալության տարածած հայտարարության մեջ նշված է, որ շրջանակային հաշվետվության համաձայն նախատեսված աշխատանքները ներառում են Բաթումիում 108,5 հա մակերեսով արհեստական կղզու կառուցում:
Ի դեպ, արհեստական կղզու կառուցման համար դիմումը ՍՊԸ-ն ներկայացրել է 2023 թվականի հունիսի 6-ին: