Վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող ճանապարհին բեռնատարների կուտակումներ են:
Այս պահի դրությամբ կուտակումներ են նկատվում վրաց-հայկական սահմանային անցակետ տանող Սադախլո գյուղի մուտքի հատվածում:
Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցեցին, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետի վրացական կողմում թողունակության խնդիր չկա, և մաքսային գործընթացն իրականացվում է բնականոն:
«Հայկական կողմից տեղեկություններ չունենք»,- հավաստիացրին ֆինանսների նախարարությունից:
Հատկանշական է, որ բեռնատարների կուտակումներ կան նաև անցակետի տարածքում։