Վրաստանում այսօր նշվում է Ռազմական ոստիկանության օրը։ Պաշտպանության նախարարության փոխանցած տեղեկության համաձայն՝ զինվորական ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել են Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Տատունաշվիլին և պաշտպանության փոխնախարար Գիորգի Բուբունաուրին։
Նախարարության հաղորդմամբ` միջոցառումն անցկացվել է Օրխևիում՝ Ռազմական ոստիկանության արեւելյան գումարտակի հենակետում։
Ռազմական ոստիկանության օրվա կապակցությամբ զինծառայողները պարգևատրվել են ծառայողական զենքերով և մեդալներով։ Ռազմական ոստիկանության անձնակազմը նաև շնորհակալագրեր է ստացել Վրաստանի պաշտպանության նախարարից և պաշտպանության ուժերի հրամանատարից։