Թբիլիսիի «Մանկական աշխարհ»-ի հարակից տարածքում հրդեհի արդյունքում տուժած առեւտրականները վրաններ են բացել և հացադուլ հայտարարել:
Ակցիայի մասնակիցները վնասի փոխհատուցում են պահանջում: Տուժածներին հանդիպել է «Մանկական աշխարհի» առևտրային գծով տնօրեն Գիորգի Մաճավարիանին, ով առեւտրականներին խորհուրդ է տվել սպասել մինչև հետաքննության ավարտը։ Առեւտրականները, սակայն, այս առաջարկին բացասաբար են արձագանքել։
Այս պահի դրությամբ հացադուլ է հայտարարել միայն 3 առևտրական։ Նրանց աջակցություն է հայտնել փաստաբանների ասոցիացիայի ղեկավար Զազա Խատիաշվիլին:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առևտրի կենտրոնում նախորդ ամիս բռնկված հրդեհը շուրջ 13 հազար քմ տարածք է ընդգրկել։ Քաղաքային իշխանությունները խոստացել են աջակցել հրդեհից տուժած առևտրականներին։