Վրաստանի և Ռումինիայի միջև լաստանավային երթևեկություն է սկսվում:
Ռումինիայի Կոնստանցա քաղաքից Վրաստանի Փոթիի նավահանգիստ առաջին երթևեկությունը տեղի կունենա հունիսի 27-ին, իսկ սկզբնական փուլում տրանսպորտի, լոգիստիկայի և նավահանգստային գործառնություններ իրականացնող վրացական e60shipping-ը հաճախորդներին կառաջարկի շաբաթական մեկ երթ այս ուղիով։
Netgazeti-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Շալվա Ծաքաձեն նշել է, որ երթուղին կլրացնի Ֆրանսիայից մինչև Ղրղզստան ձգվող E60 մայրուղու բացը և կարևոր դեր կխաղա Անդրկասպյան միջին միջանցքի տարածաշրջանի զարգացման գործում։
Ըստ նրա՝ լաստանավը կօգտագործվի ինչպես բեռնային, այնպես էլ ուղևորատար նպատակներով։