Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հետաքննությամբ պարզել է, որ օրեր առաջ Բաթումիում բնակելի շենքից ընկնելու հետևանքով մահացած 15-ամյա աղջիկը սիստեմատիկ սեռական բռնության է ենթարկվել։
Ինքնասպանության հասցնելու (հոդված 115) և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու (հոդված 140) մեղադրանքներով, ըստ Քրեական օրենսգրքի` ձերբակալվածին սպառնում է 7-9 տարվա ազատազրկում։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ Բաթումիի քաղաքային դատարանից պահանջվել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկումը։
Ականատեսները պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ի գիշերը՝ ժամը 23:00-ին. Լորիա և Պուշկին փողոցների խաչմերուկում անցորդները տեսել են, թե ինչպես է մարդ ընկել բազմահարկ բնակելի շենքի 15-րդ հարկից։
15-ամյա աղջիկը մահացել է Բաթումիի «Բաու» հիվանդանոցում: