Երեկ Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում ընդմիջմանը` լրագրողների հետ շփման պահին, լեզվակռիվ է բռնկվել պատգամավորների միջև։
Պատգամավոր Անի Ծիթլիձեի հրապարակած տեսանյութում լսվում է, որ իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն արձագանքել է «դավաճան» վանկարկմանը:
Պատգամավորների միջև կոնֆլիկտին նախորդել է նիստերի դահլիճ այցելած հաշմանդամ երեխաներից մեկի ծնողի կողմից օթյակից «Ո՛չ կողմնորոշումը կորցրած քոց-ռուսական կառավարությանը» գրառմամբ պաստառի ցուցադրումը:
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նիստերի դահլիճում բողոքի պաստառի ցուցադրումն անվանել է «լիբերալ ֆաշիզմ», իսկ Կրիստո Տալախաձեն այդ ակցիան կապել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։