2022 թվականի սեպտեմբերի 20-ին «Վրաստանի բանկ»-ի (Bank of Georgia) Քութայիսիի մասնաճյուղի վրա ավազակային հարձակում իրականացրած Գրիգոլ Նարսիան դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակել է Քութայիսիի քաղաքային դատարանի դատավոր Քեթևան Թխելիձեն։
Նարսիան ձերբակալվել է 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Վրաստանի Bank of Georgia-ի Քութայիսի մասնաճյուղ ներխուժելուց գրեթե 10 ժամ անց։ Նա 14 հոգու պատանդ էր վերցրել, որից հետո պահանջել էր սկզբում 2 մլն, այնուհետև 1,5 մլն դոլար։ Նա իրավապահների ու լրատվամիջոցների հետ շփվել էր պատանդների միջոցով:
Նարսիային մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով՝ 236 (մարտական նյութի ապօրինի ձեռքբերում, պահում, կրում), 323 (ահաբեկչական գործողություն) և 329 (պատանդ վերցնել ահաբեկչական նպատակներով)։