ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) վրաստանյան գրասենյակի և Care Together ոչ կառավարական կազմակերպության նախաձեռնությամբ «Տղամարդիկ հոգ են տանում» արշավի շրջանակներում հունիսի 18-ին Վրաստանում արդեն 8-րդ անգամ կնշվի Հայրերի օրը։
Տոնը նշելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հունիսի 9-ից մինչև հունիսի 18-ը Թբիլիսիում թվային պաստառների վրա կփակցվեն Հայրերի օրվա թեմայով շնորհավորական գովազդներ։
«Նախաձեռնելով Հայրերի օրվա տոնակատարությունը՝ ևս մեկ անգամ կհիշեցնենք, թե որքան կարևոր է, որ տղամարդիկ ներգրավված լինեն երեխայի խնամքի և դաստիարակության մեջ և, ընդհանրապես, ընտանեկան աշխատանքի բեռը հավասարապես կիսեն կանանց հետ։
Երբ խոսում ենք գենդերային հավասարության մասին, չպետք է մոռանալ այս գաղափարը դարձնել առօրյա կյանքի մաս, քանի որ այսպես կարող ենք ստեղծել ավելի ներդաշնակ հասարակություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա», — ասել է UNFPA-ի վրաստանյան գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն: