Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում «Ո՛չ, կողմնորոշումը կորցրած քոց-ռուսական կառավարությանը» գրառմամբ պաստառ է փակցվել:
Ի դեպ, այսօր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրն է, ինչի առիթով խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով օրենսդիր մարմին էին այցելել հաշմանդամություն ունեցող անձինք։ Նշվում է, որ պաստառը փակցրել է խմբին խորհրդարան ուղեկցող քաղաքացին։
Վերջինս նաև պաստառ է ցուցադրել և բղավել՝ «Ո՛չ ռուսական փողով վաճառքին», «Ո՛չ ռուսական կառավարությանը», «Փա՛ռք հերոսներին», «Փառք Վրաստանին»։
Քաղաքացու բողոքի պատճառով խորհրդարանի խոսնակը լքել է նիստերի դահլիճը: Պապուաշվիլին այս քայլը «ոչ ադեկվատ» է անվանել։
Քաղաքացուն խորհրդարանից հեռացնելուց հետո նիստերի դահլիճում աղմուկ է բարձրացել։