Թբիլիսիի ընտրված տարածքներում կիրականացվի հողամասերի գրանցման համակարգված ծրագիր, հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, քաղաքապետարանի և արդարադատության նախարարության միջև արդեն ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր։
«Նշված ծրագրի իրականացումը շատ կարևոր է, քանի որ կան բազմաթիվ անհատներ և ընտանիքներ, ովքեր չեն կարողանում տարբեր թաղամասերում հողատարածք գրանցել։
Մայրաքաղաքը ներառված չէր այս ծրագրում, որն իրականացվում է արդարադատության նախարարության կողմից ողջ Վրաստանում։ Ըստ այդմ, մենք հուշագիր ենք ստորագրել, որը հնարավորություն կտա լուծել նշված խնդիրը»,- նշել է Կալաձեն:
Կալաձեն նաև շեշտել է, որ այսօրվա դրությամբ Թբիլիսիի տարածքում կան մի շարք չգրանցված հողատարածքներ, որոնց վրա տարբեր օբյեկտիվ հանգամանքներից ելնելով չեն կարող գրանցվել ոչ քաղաքապետարանի, ոչ այլ շահագրգիռ անձանց սեփականության իրավունքները.
«Ծրագիրն այսուհետ կիրականացնի հանրային ռեգիստրը, որն այս ուղղությամբ լիազորված և իրավասու մարմինն է, իսկ ֆինանսական աջակցությունն ամբողջությամբ կտրամադրի Թբիլիսիի քաղաքապետարանը։ Ըստ այդմ, նշված նախագծի շրջանակներում սեփականության իրավունքի գրանցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար»:
Նրա փոխանցմամբ՝ նախագիծը կավարտվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։