Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար վրաց լեզվի ուսուցման («1+4») ծրագիրն այս տարի ավարտում է 547 ուսանող։ Այս տեղեկությունը հրապարակվել է ԹՊՀ-ի պաշտոնական սոցիալական էջում։
Գրառման մեջ նշված է, որ ԹՊՀ-ի ուսանողները «Հանդուրժողականություն և բազմազանություն» առարկայի ուսուցչուհի Թեա Կամուշաձեի հետ կիսամյակն ավարտեցին ծառատունկով։
«Հայալեզու և ադրբեջանալեզու ուսանողները վրացերենի մեկամյա վերապատրաստման ծրագիրն ուսանելուց հետո քննությունները կհանձնեն և կշարունակեն ուսումը բակալավրիատում», — նշված է հաղորդագրության մեջ։