Փլուզվել է հայաբնակ Ղուշչիի 19-րդ դարի կամուրջը

Ծալկայի մունիցիպալիտետի հայաբնակ Ղուշչի գյուղի 19-րդ դարում կառուցված կամուրջը փլուզվել է։ Հունիսի 13-ին հորդառատ տեղումների պատճառով վարարել է Խրամ գետը, և ջրի առատ հոսքը դարձել է կամարատիպ կամրջի փլուզման պատճառը։

«Ալիք Մեդիայի» ընթերցողի փոխանցմամբ՝ կամուրջը կառուցել են Էրզրումից գաղթած հայերը 1872 թվականին։ «Կամուրջը կառուցված էր ձվերով, մինչ օրս կանգուն էր և երթևեկելի», — գրում է նա։

https://fb.watch/l8u6XutDOY/

Քարե կամուրջը կապում էր Ղուշչի գյուղը հարևան Արծիվան գյուղի հետ. որոշ աղբյուրներում կամրջի կառուցող է հիշատակվում Հովակիմ Մեհրաբյանը։

Նշենք նաև, որ հունիսի 13-ին տեղացած անձրևից ու կարկուտից տուժել են Վրաստանի արևելյան շրջանները։