Այսօր ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Կեմպը կնոջ հետ կայցելի Վրաստան։ Ըստ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության՝ սա առաջին դեպքն է, երբ գործող ամերիկացի նահանգապետն այցելում է Վրաստան՝ ընդգծելու նպատակով Միացյալ Նահանգների նվիրվածությունը Վրաստանին։
Ըստ հայտարարության՝ այցի նպատակը տնտեսական հնարավորությունների խթանումն է։
«Անհամբերությամբ սպասում եմ Վրաստանում տեղակայված Ազգային գվարդիայի քաջարի մատիկների և վրացի պաշտոնյաների հետ հանդիպմանը՝ ամրապնդելու համար մեր հավատարմությունը ռազմական գործընկերությանը:
Հանդիպումների ժամանակ մենք կպարզաբանենք, թե ինչու է Ջորջիա նահանգը լավագույնը ներդրումների և հնարավորությունների համար»,- ասել է նահանգապետ Բրայան Կեմպը։