«Առողջության պաշտպանության մասին» օրենքն արագացված կարգով չի քննարկվի

Խորհրդարանն արագացված կարգով չի քննարկի «Առողջության պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Հունիսի 12-ին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում օրինագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արել է հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սարջվելաձեն։

Նշենք, որ օրենքի նախագծով ավելանում են առողջապահության նախարարության վերահսկողական գործառույթները։ Կառավարությունը պահանջում էր հարցը քննարկել արագացված կարգով։

Ոլորտի ներկայացուցիչներն ու ընդդիմության անդամներն օրենսդրական փոփոխությունները ռեպրեսիվ են գնահատում։ Վրաստանի բիզնես ասոցիացիայի հայտարարության համաձայն՝ առանց բիզնեսի հետ նախնական շփման, բժշկական ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ արմատական ​​փոփոխությունների իրականացումը կարող է վտանգներ պարունակել։

«Առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում