Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականով, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 496,6 մլն դոլար, ինչը 13,7 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներից:
BusinessPressNews-ի փոխանցմամբ՝ առաջին եռամսյակում ամենաշատ ներդրումներ կատարած թոփ 10 ընկերությունները հետևյալն են
- «Մագթիկոմ» ՍՊԸ,
- «Թբիլիսի Էներջի» ՍՊԸ,
- «Թավ ուրբան Ջորջիա» ՍՊԸ,
- «Փոթի ծովային նավահանգիստ» ԲԸ,
- «Մինա» ԲԸ,
- «Տոյոտա Կավկասիա» ՍՊԸ,
- «Բիջեո գրուպ» ԲԸ,
- «Էքսելուս հոլդինգս» ՍՊԸ,
- «Ասիա Գրուպ» ՍՊԸ,
- Չինաստանի պետական ՍՊԸ-ի Construction Engineering Corporation-ի վրացական մասնաճյուղը: