Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքների վերսկսումը չի կարող լինել միայն Ռուսաստանի որոշումը, քանի որ ցանկացած երկրում ինքնաթիռ վայրէջք կատարելու համար պահանջվում է մյուս երկրի թույլտվությունը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Լյուկ Դևինը։
Այս մասին նա ասել է Եվրախորհրդարանում տեղի ունեցած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ ի պատասխան իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Էկա Սեփաշվիլիի հայտարարության։ Վերջինս պնդել է, որ ուղիղ չվերթերի վերականգնումը Ռուսաստանի որոշումն է։
Չնայած Վրաստանում սկիզբ առած բողոքի ակցիաներին՝ մայիսի 19-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվայից ժամանած առաջին օդանավը։
Հիշեցնենք. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել 2019 թվականից Վրաստանի հետ արգելված ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և 2000 թվականից գործող վիզային ռեժիմի չեղարկման մասին։