Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան հայտարարել է, որ Վրաստանի կողմից տարածքային ամբողջականության պահանջն աբսուրդ է։
«Եթե Վրաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ, մենք պահանջում ենք անվերապահ ճանաչում (նկատի ունի Աբխազիան՝ որպես անկախ պետություն-խմբ.) և ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրում, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում խաղաղություն լինի»,- ասել է Արձինբան:
Ի դեպ, Աբխազիայի «անկախության» ճանաչումը և ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրումը Աբխազիայի դե ֆակտո կառավարության հիմնական վերջնագիրն ու պահանջն է վրացական կողմին։
Նշենք, որ 2008 թվականի վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը»: