Վրաստանի Ծալենջիխա քաղաքում կկառուցվի «Վրաստանի համալսարանի» Քեմբրիջի միջազգային դպրոցը: Նախագծի շնորհանդեսը հունիսի 6-ին Ծալենջիխայում ներկայացրել է համալսարանի ապագա ռեկտոր Կոկա Թոփուրիան։
Ծալենջիխայի Քեմբրիջի միջազգային դպրոցը կընդունի 500 աշակերտ, որոնցից 250-ը կկարողանան ապրել դպրոցում։ Բացի այդ, գիշերօթիկ կրթահամալիրը կունենա կացարաններ, որտեղ կարող են մնալ ուսուցիչները և հյուրընկալվող ծնողները:
«Կամպուսը կառուցվելու է Ծալենջիխայից 10 րոպե հեռավորության վրա։ Տարածքում կլինեն սպորտային դաշտեր, լողավազան, մշակութային կենտրոն», — նշում են նախագծի հեղինակները։