«Ալիք Մեդիա»-ն շարունակում է «Ինտեգրման օրակարգ» փոդքասթների նոր շարքը Վրաստանում էթնիկ հայերի ինտեգրման թեմայով։
Այսօրվա հյուրը Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար, 2021-2022 թվականներին Վրաստանում Սփյուռքի երիտասարդ դեսպան Էմիլ Սարգսյանն է։ Սարգսյանի հետ զրուցել ենք ինտեգրման նրա փորձի մասին, սահմանել ենք «ինտեգրում» եզրույթը և ծանոթացել նրա տեսակետներին` ինտեգրման նշանակության և դերի շուրջ։