«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության (ՀԿ) «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտության մեջ նշվում է՝ վրացական շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը զբաղվում են Ռուսաստանից վառելիքի ներկրմամբ:
Ըստ IDFI-ի՝ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տեղեկության համաձայն, Ռուսաստանից վառելիք ներկրողների թվում են շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը՝ San Petroleum Georgia (Gulf), Lukoil Georgia, Visol և Socar:
IDFI-ի տվյալներով, այդ ընկերություններից մի քանիսը տարբեր ժամանակներում կապված են եղել Ռուսաստանում աշխատող ռուսական ընկերությունների և գործարարների հետ։
Ի դեպ, անցյալ տարի Ռուսաստանից Վրաստան են մտել մինչև 623 մլն դոլարի նավթ և նավթամթերք։ 2021 թվականի համեմատ, Վրաստանը գնել է 192 տոկոսով ավելի ռուսական նավթ: