Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա տղամարդու, որը մեղադրվում է 26-ամյա նախկին կնոջ սպանության համար։ Ձերբակալվածին սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
«Հանցագործությունը կոծկելու նպատակով հաջորդ օրը մեղադրյալը դիակը դրել է վարձակալած մեքենայի բեռնախցիկում, գնացել է Գլդանի բանտի հարակից տարածք և նետել ձորը»,- գրված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հետաքննությունն սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով՝ ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն։