Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԱՄՆ Պետդեպարտամենտին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել վրացի դատավորների նկատմամբ կիրառած պատժամիջոցները։
Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն 2 ամիս ապացույցներ են խնդրում Պետդեպարտամենտից, սակայն զրոյական ապացույց է ներկայացվել։ Ըստ նրա՝ առանց ապացույցների կայացված որոշումը քաղաքական որոշում է, հետևաբար՝ իրենց համար կշիռ չունի:
«Ես կոչ եմ անում հնարավորինս շուտ վերացնել այդ պատժամիջոցները, քանի որ առանց ապացույցների չի կարելի հարձակվել մարդու վրա։ Հատկապես, երբ խոսքը դատավորի մասին է»,- ասել է Պապուաշվիլին։
Պապուաշվիլին, խոսելով դատական համակարգում տիրող ընդհանուր իրավիճակի մասին, նաև նշել է, որ վրացական արդարադատությունն արժանապատվորեն հաղթահարել է բոլոր խնդիրները:
Հիշեցնենք. ապրիլի 5-ին ԱՄՆ-ը որոշում է կայացրել վիզային պատժամիջոցներ կիրառել Վրաստանի երեք ներկա և մեկ նախկին դատավորների նկատմամբ։ Նրանք են` Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախագահ Միխեիլ Չինչալաձեն, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ և վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների փոխնախագահ Իրակլի Շենգելիան, Թբիլիսիի վերաքննիչ դատարանների նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեն (նախկին դատավոր): Պատժամիջոցը տարածվում է նաև նրանց ընտանիքների անդամների վրա։
ԱՄՆ-ի պատժամիջոցները Վրաստանի կառավարության վնասաբեր քաղաքականության հետևա՞նք. կարծիքներ
Դատավորների նկատմամբ պատժամիջոցը՝ «առաջին ծիծեռնակ». կարծիքներ