Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս տեղեկությունը տարածել է Գերմանիայի կառավարությունը։
Ըստ հաղորդագրության՝ Շոլցի ու Ղարիբաշվիլիի հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Բեռլինում։
Գերմանիայի կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են արտաքին անվտանգության և եվրոպական քաղաքականության արդի, ինչպես նաև տնտեսական քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։