Հունգարական Wizz Air ավիաընկերությունը Քութայիսիի օդանավակայանում օդանավերի թիվը հասցրել է 3-ի:
Ըստ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի՝ նորագույն Airbus A321 neo օդանավը կգործի հինգ բոլորովին նոր երթուղիներով, ինչի արդյունքում վրացի ուղևորներն այժմ կկարողանան մեկնել Շառլերուա, Ֆրանկֆուրտ Հան, Համբուրգ, Մադրիդ և Պոզնան քաղաքներ։
Տեղեկության համաձայն, լրացուցիչ օդանավը Wizz Air-ին թույլ է տալիս ավելացնել թռիչքների հաճախականությունը նաև իր բազայից դեպի Մյունխեն, Մեմինգեն, Միլան, Փարիզ Բովե և Պրահա։