Tbilisi Pride-ը՝ հուլիսի 1-ից 8-ը

Tbilisi Pride շաբաթն այս տարի կանցկացվի հուլիսի 1-ից 8-ը, փոխանցում է Tbilisi Pride կազմակերպության ֆեյսբուքյան էջը:

Կազմակերպությունը նշել է, որ ավանդույթի համաձայն, հուլիսի սկզբին կմիանան արժանապատվության և հպարտության ամսվան, որը նշվում է ամբողջ աշխարհում։

Ըստ Tbilisi Pride-ի՝ շաբաթը ներառում է քաղաքական, մշակութային և ակադեմիական բնույթի փակ միջոցառումներ, այդ թվում՝ ԼԳԲՏ միջազգային համաժողով և հպարտության փառատոն։

«Tbilisi Pride-ը եզակի հնարավորություն է ԼԳԲՏ (լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների) համայնքի ներկայացուցիչների համար՝ տեսնելու միմյանց, միավորվելու, ազատ արտահայտվելու և պայքարելու իրենց իրավունքների համար:

Tbilisi Pride-ի շաբաթը Վրաստանում կարևոր քաղաքական միջոցառում է, քանի որ  ԼԳԲՏ շարժման ազդեցիկ հակառակորդները նպատակաուղղված խոչընդոտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, ատելություն սերմանում և պուտինիստական ​​գաղափարախոսություն են տարածում»,- նշված է հայտարարության մեջ: