Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Gesostat) փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսին, ապրիլի համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,1 տոկոս:
Ըստ Gesostat-ի՝ տարեկան գնաճը կազմել է 1,5 տոկոս։ Տեղեկության համաձայն, գնանկումն ազդել է ինչպես տարբեր ոլորտների, այնպես էլ պարենային ապրանքների վրա:
Մայիսին էժանացած 10 պարենային ապրանքների ցանկը հետևյալն է.
- կաղամբ՝ 41,9 տոկոս,
- սալոր՝ 39,4 տոկոս,
- արևածաղկի ձեթ՝ 32,8 տոկոս,
- հնդկաձավար՝ 30,9 տոկոս,
- սխտոր՝ 30,8 տոկոս,
- խաղող՝ 23,9 տոկոս,
- մարգարին՝ 16,7 տոկոս,
- բազուկ՝ 15,6 տոկոս,
- վարունգ՝ 14,3 տոկոս,
- լոլիկը 13,6 տոկոս: