Ռուսական Red Wings ավիաընկերությունը դեպի Վրաստան թռիչքներ է նախատեսում հունիսի 15-ից, գրում է InterPressNews-ը:
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանից: Առաջին թռիչքը Սոչիից Թբիլիսիի կկայանա հինգշաբթի՝ հունիսի 15-ին, և երեքշաբթի՝ հունիսի 20-ին:
Մոսկվայի Դոմոդեդովիի օդանավակայանի պաշտոնական կայքէջում նշվում է, որ ավիաընկերությունը հունիսի 16-ից նախատեսում է Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա ավիաուղով թռիչք: Թռիչք կիրականացվի շաբաթական երեք անգամ:
Ի դեպ, Red Wings-ը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից թռիչքի թույլտվություն ունի հունիսի 2-ից: