Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով, էլեկտրական շարժիչներով մեքենաների վաճառքն ամբողջ աշխարհում հասել է ռեկորդային առավելագույնի։
Այս միտումը նկատելի է նաև Վրաստանում։ 2023 թվականի չորս ամիսնեին Վրաստան է ներկրմուծվել 15,9 մլն դոլարի 545 միավոր էլեկտրական մեքենա, ինչը տարվա այս ժամանակահատվածում գրանցված պատմական առավելագույնն է։
Ներմուծման արժեքը 220 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից. քանակը նախորդ տարվա 177 միավորից աճել է 208 տոկոսով:
Ի դեպ, տարեկան ցուցանիշները նույնպես ռեկորդային մակարդակի վրա են։ 2022 թվականին ընդհանուր առմամբ՝ երկիր է ներմուծվել 31,7 մլն դոլար արժողությամբ 1 280 էլեկտրական մեքենա։