Երեխաների բարեկեցության վերաբերյալ նոր հետազոտության համաձայն՝ Վրաստանում երեխաների 38 տոկոսը նյութական և սոցիալական կարիքներ ունի:
Հետազոտությունն իրականացրել է ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։
Հետազոտության նպատակն է պարզել Վրաստանում ապրող երեխաների բարեկեցության մի քանի հիմնական ասպեկտները, այդ թվում՝ կրթություն, առողջապահական ծառայությունների և սոցիալական օգնության հասանելիություն, անվտանգ միջավայր տանը, նյութական և սոցիալական կարիքներ և այլն։
Ուսումնասիրությունը պարզել է.
- Նախադպրոցական տարիքի երեխաների 28 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։ Հատկանշական է, որ 22 տոկոսը չի հաճախում ծնողների ընտրությամբ, իսկ 6 տոկոսն այլ խոչընդոտների պատճառով: Ամենատարածված խոչընդոտներն են որոշ գյուղերում նախադպրոցական հաստատությունների բացակայությունը։
- 2021-2022 ուսումնական տարում 6-17 տարեկան երեխաների 98 տոկոսը հաճախել է դպրոց, համալսարան և/կամ ստացել մասնագիտական կրթություն, մինչդեռ երեխաների մինչև 2 տոկոսը մնացել է կրթական համակարգից դուրս։
- 6-17 տարեկան երեխաների 19 տոկոսն օգտվում է մասնավոր ուսուցիչների ծառայություններից, նույնքան էլ՝ 19 տոկոսը ցանկանում են, բայց չեն կարողանում օգտվել նշված ծառայությունից։ Մասնավոր ուսուցիչների ծառայություններ ստանալու ամենատարածված խոչընդոտը ֆինանսների բացակայությունն է։
- Ուսումնական նյութերի բացակայությունը ևս էական խնդիր է. երեխաների 45 տոկոսը չունի գոնե մեկ ուսումնական առարկա։ Երեխաների կողմից ամենից հաճախ բացակայող ուսումնական առարկաները նոութբուքերն են/համակարգիչները (29 տոկոս), որին հաջորդում են նկարչական նյութերը, գրքերը և երաժշտական գործիքները:
Նշենք, որ այսօր՝ հունիսի մեկին, աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաև Վրաստանում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։