Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ:
Հանդիպումից հետո Զուրաբիշվիլին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպմանը շեշտել է վրաց հասարակության համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի կարևորությունը։
«Ես մեկ անգամ ևս նախագահ ֆոն դեր Լեյենին ասացի եվրոպական ընտանիքին միանալու վրաց ժողովրդի անսասան կամքի մասին և ընդգծեցի վրաց հասարակության համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի կարևորությունը։
Անհամբեր սպասում եմ մեր համագործակցությանը, որը կշարունակի Վրաստանի առաջընթացը դեպի Եվրամիություն պատմական ճանապարհին»,- գրել է Զուրաբիշվիլին։