Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը քննարկում է Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ նախկին «Մետաքսի գործարան»-ի և «Լագունա Վերե»-ի մոտ երկու երկնաքերի կառուցման նորացված նախագիծը։
RadioTavisupleba-ին գործակալությունից հայտնել են, որ նորացված նախագիծը քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալություն է ներկայացվել մայիսի 5-ին։
Ի դեպ, բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը նախատեսվում է Թբիլիսի նախկին մետաքսի գործարանի տարածքում, Թբիլիսիի ամենադժվար տրանսպորտային հանգույցներից մեկի՝ Հերոսների (Գմիրեբիսս) հրապարակի մոտ։ Երկնաքերների և առևտրի կենտրոնների կառուցման պատվիրատուն «Քարթու» (Բիձինա Իվանիշվիլիին է պատկանում-խմբ.) հիմնադրամին պատկանող «Կոստավա 69 ՍՊԸ» ընկերությունն է։
Տրանսպորտի և քաղաքաշինության գործակալությունը մարտի կեսերին դադարեցրել էր նախնական ծրագիրը: Գործակալությունից հայտնել էին, որ նորացված նախագիծը վերանայման փուլում է, և լրացուցիչ մանրամասների վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել հնարավոր չէ.