Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հանրային պաշտպանի գրասենյակին կից կրոնների խորհրդի անդամների հետ։
Բրատիսլավայում ընթացող գլոբալ անվտանգության ֆորումում ֆրանսիացի լրագրողը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հարց է ուղղել Վրաստանում բևեռացման ավարտի վերաբերյալ:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման «պատճառներից մեկը» վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունն է։
Ղարիբաշվիլին չի պատասխանել այն հարցին, թե 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ռուսաստանի ագրեսիան հրահրվա՞ծ էր, թե՝ ոչ։
«Համագործակցություն հանուն ճանապարհային անվտանգության» հիմնադրամի տնօրեն, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության հարցերով փորձագետ Իրակլի Իզորիայի խոսքով՝ երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը 4,5 ժամը մեկ պետք է հանգստանա առնվազն 45 րոպե։
Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից աճել է վերջին 15 տարիների ընթացքում (2007-ից մինչև 2022 թվականը):
Ռուսական Red Wings ավիաընկերությունը, որը հունիսից ուղիղ չվերթեր կսկսի Վրաստանի և Ռուսաստանի միջև, Վրաստանից չվերահսկվող Աբխազիան ներառել է երկրների ցանկում։
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքի Ռուսթավելիի փողոցում միջին տարիքի տղամարդ է հանկարծամահ եղել:
Վրաստանի արևմտյան գործընկերներն արձագանքել և քննադատել են Գլոբալ անվտանգության ֆորումում (GLOBSEC) Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունները:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Համաշխարհային շուկայում նավթի գնի աճին զուգահեռ, Վրաստանում վառելիքի ինքնարժեքը նախորդ շաբաթվանից բնութագրվում է աճի միտումով: