Վրաստանի արևմտյան գործընկերներն արձագանքել և քննադատել են Գլոբալ անվտանգության ֆորումում (GLOBSEC) Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունները:
Լիտվայի սեյմի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը քննադատել է Ղարիբաշվիլիի հայտարարությունը, թե Ռուսաստանի ներխուժման պատճառներից մեկը Ուկրաինա` վերջինիս ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունն է։ Պավիլիոնիսը նշել է՝ Ուկրաինան պատերազմ չի հրահրել, ՆԱՏՕ-ն էլ չի ընդլայնվել:
Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միկելսոնի խոսքով, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը «խաղում է Կրեմլի խաղաքարտերով»:
Ամերիկացի գեներալ-լեյտենանտ և Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը Twitter-յան իր միկրոբլոգի գրառմամբ Ղարիբաշվիլիի հայտարարությունը անհավատալի է համարում և հարցնում, թե ինչ է կատարվել Վրաստանի հետ:
«Անհավատալի է, Վրաստանի վարչապետը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ մեղադրում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ի՞նչ եղավ Վրաստանի հետ»,- գրել է Հոջեսը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Օստրևիչյուսը ասել է՝ Ղարիբաշվիլին լավագույնս կատարում է Պուտինի գործը:
«Վրաստանի ներկայիս իշխանությունը դարձել է ագրեսոր Ռուսաստանի խոսափողը: Արևմուտքը պետք է վերանայի իր քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ»,- նշել է Եվրախորհրդարանը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանի խոսքով, Ղարիբաշվիլին շատ կարճ հիշողություն ունի կամ նախընտրում է այդպես ձևացնել:
«Իրականում իրավիճակը լրիվ հակառակն է: Վրաստանի վարչապետը գիտի դա, նա պարզապես նախընտրել է աջակցել ռուսական քարոզչությանը»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Զենիշեկը:
Ի դեպ, Ղարիբաշվիլին GLOBSEC-ում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման «պատճառներից մեկը» ՆԱՏՕ-ին անդամակցելու վերջինիս մտադրությունն է։