«Վրացական երազանքի» անդամ Օթար Չրդիլելին սոցիալական ցանցում գրառում է արել, որում խոսում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերի հնարավոր դադարեցման մասին:«Ռուսթավի 2»-ից հուսահատ տեղեկություններ են գալիս, իսկ Գվարամիայի երևակայությունը սահման չունի: Չգիտի` Ինչպես ժողովրդին մոբիլիզացնել կիրակի (փետրվարի 21) կայանալիք հանրահավաքին: Տարբերակներից մեկը` այսօր գիշերը, ալիքը կանջատվի: Իրենք կանջատեն և կմեղադրեն կառավարությանը և հետո կսկսեն օգնություն խնդրել ժողովրդից: Հաջորդ շաբաթ կմիացնեն ալիքը և կասեն, թե իշխանությունը նահանջել է: Իշխանությունից ոչ ոք չի ցանկանում դադարեցնել «Ռուսթավի 2»-ի եթերը: ԶԼՄ-ների վրա ճնշումը, այդ թվում «բաժանիր, որ տիրես» սկզբունքը Գվարամիայի ձեռագիրն է»,- գրել է Չրդիլելին:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր հերթին հայտարարություն է տարածել, թե արտակարգ թողարկում են պատրաստում, որը եթեր դուրս կգա այսօր: