Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն ասել է, որ իշխող կուսակցության հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են միմյանցից։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում է «արմատական ընդդիմադիր» ուժերի նկատմամբ կողմնակալության մեջ։
Վրաստանում արևածաղկի ձեթը հավանաբար կէժանանա:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ 2022 թվականին Վրաստանում աղքատության բացարձակ մակարդակից ցածր պայմաններում ապրող բնակչության մասնաբաժինը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, նվազել է 1,9 տոկոսային կետով և կազմել 15,6 տոկոս։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ), որոնք վերահսկում են կառավարության կողմից ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ առաջարկությունների կատարումը, նշել են՝ ի տարբերություն իշխող կուսակցության, Բրյուսելի կարծիքով` դեռ կարևոր քայլեր կան, որ պետք է ձեռնարկվեն։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան մեկնաբանել է Սոխումիի օդանավակայանի վերականգնման աշխատանքները: Բժանիան նաև անդրադարձել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման փաստին։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն անվանել բացահայտ հակաարևմտյան, հակադեմոկրատական ուժ:
Լիբերալների և դեմոկրատների եվրոպական դաշինքը (ALDE) մայիսի 26-28-ը Ստոկհոլմում տեղի ունեցած կոնգրեսում բանաձև է ընդունել Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու վերաբերյալ։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար Ինալ Արձինբան ողբերգություն է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի տարածք։
Վրաստանում նախատեսվում է ժամանակավորապես ներմուծման հարկ սահմանել Վրաստան ներկրվող ալյուրի վրա։
Ուկրաինայի Գերագույն ռադան ներկայացրել է օրենքի նախագիծ` Վրաստանի անունը Грузія-ի փոխարեն վերանվանելու «Սաքարթվելո» պատմական անվամբ:
Վերջին 9-10 ամիսներին Վրաստանում պաշտոնապես աշխատանքի է տեղավորվել Ռուսաստանի 1052 քաղաքացի։
Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ) բասկետբոլի թիմը Վրաստանի բասկետբոլի Սուպերլիգայի պատմության մեջ առաջին անգամ դարձել է չեմպիոն։