«Ռուսացման քաղաքականության դեմ» կարգախոսով Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ նպատակն է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ռուսաստանի հետ դաշնակցել հնարավոր չէ, քանի որ նա Վրաստանի բացահայտ թշնամին է։
«Եվրոպական Վրաստանի» ղեկավար Գիգա Բոկերիան լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վրաստանի ապագան հնարավոր է միայն Ռուսաստանից հեռանալու դեպքում։
«Մինչդեռ պուտինիստական ռեժիմը ժողովրդավարականով չփոխարինենք, հնարավորություն չենք ունենա դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, որը մեր պատմական նպատակն է»,- ասել է Բոկերիան։
Խորհրդարանի մոտ հավաքված հանրահավաքի մասնակիցներին բաժանվել են Վրաստանի և Եվրամիության դրոշներ։