Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Աֆղանստանի Իսլամական հանրապետության նախագահ Մուհամեդ Աշրաֆ-Ղանիին:
Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն`կողմերը առևտրատնտեսական, տրանսպորտի և տարանցիկության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնության են եկել:
«Հանդիպմանը նշվել է նաև, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցության մեծ ներուժ կա, որի իրականացմանը կաջակցեն կողմերը: Աֆղանստանի նախագահը Գիորգի Կվիրիկաշվիլիին շնորհակալություն է հայտնել անվտանգության հարցերում աջակցության համար: