Մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ Երևանի գովազդային վահանակները լուսավորվել են վրացական դրոշի պատկերով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։
Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը շնորհավորում է վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորել է Վրաստանին Անկախության օրվա առթիվ։ Շնորհավորական նամակում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, ասվում է, որ Վրաստանի ժողովուրդը խորապես գիտակցում է անկախության, ազատության և ժողովրդավարության գինը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Անկախության օրվա առթիվ վրաց ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում վստահեցրել է՝ ԱՄՆ-ն հպարտությամբ կշարունակի Վրաստանի հետ գործընկերությունը, ինչպես անցած տարիներին:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ազատության հրապարակում կայացած Անկախության օրվա արարողության ժամանակ իր ելույթում քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ «կառավարությունը չի մտածում սեփական քաղաքացիների պատվի ու արժանապատվության մասին»։
«Բաց հասարակության հիմնադրամ» հասարակական կազմակերպության եվրաինտեգրման ծրագրի ղեկավար Վանո Չխիկվաձեի խոսքով՝ հոկտեմբերի 17-ին կամ 25-ին հայտնի կդառնա՝ Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կտրամադրի, թե ոչ։
Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը հերքել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզին՝ պաշտոնական այցով Մոսկվա գործուղելու մասին լուրը։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները բաց նամակով դիմել են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ կոչ անելով Եվրամիության դրոշը վերադարձնել խորհրդարանի ճակատային մաս՝ Անկախության օրվա զարդարանքների շարք:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով։
Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը «Վիվամեդ» կլինիկայում հանդիպել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին: