«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` ավագ երեց Գիորգի Մամալաձեն հանդիպել է իր փաստաբանին: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո, փաստաբանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Մամալաձեն 4 օր է բարձր ջերմություն և արյան ճնշում ունի :
Փաստաբան Գիորգի Փանցուլիայի հայտարարության համաձայն` հոգևորականն առողջական խնդիրներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փանցուլիան ավագ երեցին ցույց է տվել համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հայտարարության տեսանյութը, որում նա խոսում է Մամալաձեի մասին: