Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է՝ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Ուկրաինայի հաղթանակով։
Ըստ նրա՝ պատերազմի ավարտից հետո Վրաստանի իշխանությունները կխոսեն ուկրաինացի այն քաղաքական գործիչների հետ, ովքեր, չնայած վրաց ժողովրդի համերաշխությանը, «անընդունելի վերաբերմունք» են ցուցաբերում։
«Մենք գիտենք, թե ով ենք, ինչ ենք անում, մեր ժողովուրդը դա գիտի ու աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է ուկրաինացի որոշ պաշտոնյաների հայտարարություններին, մենք ավելի վատ, ավելի կոշտ հայտարարություններ ենք լսել։ Ես չեմ կարող այլևս մեկնաբանել դա»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմ է սանձազերծել 2022 թվականի փետրվարի 24-ին, որը շարունակվում է առ այսօր: